Մուտք
Մոռացել եք Ձեր գաղտնաբառը



Հարգելի գործընկերներ




www.freesms.am
 –ը ինտերնետային կայք է, որտեղից կայքի այցելուն, ընդ որում աշխարհի ցանկացած երկրից հնարավորություն ունի ԱՆՎՃԱՐ SMS հաղորդագրություն ուղարկել Հայաստանի բջջային կապի բաժանորդներին:

Շնորհիվ ԱՆՎՃԱՐ SMS ուղարկելու բացառիկ հնարավորության, մեր կայքը ապահովում է շատ մեծ  պահանջարկ, որի շնորհիվ 
www.freesms.am –ը ամեն օր ունենում է հազարավոր այցելուներ:

Բացի դա
www.freesms.am  –ը ապահովում է շատ ավելի լայն ընդգրկում Հայաստանի բջջային կապի բաժանորդների շրջանում, ովքեր ստանալու են SMS-ներ իրենց մտերիմներից, ծանոթներից և ընկերներից:

Մենք առաջարկում ենք 2 տեսակի գովազդային ծառայություններ.

  1. ՁԵՐ ԳՈՎԱԶԴԸ  SMS-Ի ՄԵՋ   (ՆՈՐՈՒՅԹ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ)
  2. ԲԱՆԵՐԱՅԻՆ ԳՈՎԱԶԴ ԿԱՅՔՈՒՄ


ԳՈՎԱԶԴԻ ՀԱՄԱՐ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ  +374 (10) 22 03 55, +374 (60) 53 03 55

ՁԵՐ
ԳՈՎԱԶԴԸ  SMS-Ի ՄԵՋ 

ԳՈՎԱԶԴ – ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՄԲ

Յուրաքանչյուր SMS-ը բաղկացած է 160 լատինատառ նշաններից: 


www.freesms.am
  ինտերնետային կայքից անվճար SMS ուղարկողների համար այն սահմանափակվելու է 90 նիշով: Մնացած 70 նիշը զբաղեցնելու է գովազդային տեքստը:

Այսինքն` 
www.freesms.am  ինտերնետային կայքի գրանցված այցելուների կողմից իրենց մտերիմներին, ընկերներին և ծանոթներին ուղարկվող հաղորդագրությունների մեջ Դուք կարող եք տեղադրել Ձեր գովազդային հայտարարությունը:

Մարդիկ շփվում են իրար հետ, իրենց անհատական միջավայրում, որտեղ գովազդատուն ունենում է իր հարթակը: Ընդ որում` 100%-ով կարդացվող միջավայրում, որն անհամեմատ ավելի արդյունավետ է և մատչելի:

Օրինակ 1

Օրինակ 2

Օրինակ 3

Berav aper, esor irikun inches anum? Mi tex chgnanq zbaxvenq? XXXX CAFE, DZER JAMANCI AMENAHARMAR VAYRY. AMIRYAN XX. HER. XXXX

Erek ush exav, el chzangeci, de esor jam@ 10-in spasum em, chushanas. NOEYEM. 20ic DEKT 31 - 20% ZEXC XXXX BOLOR XANUTNERUM. HER. xxxxxx

Inchpes asum er Gagarin@ - tranq :)

XXXX SUPERMARKET - MIAYN VORAKYAL U TARM APRANQNER. AMIRYAN xx, KOMITAS xx



ԿԱՐԵՎՈՐ `  Կայքի այցելուն, գրանցվում է կայքում, պարտադիր կերպով նշելով իր բջջային հեռախոսի համարը, որը ստուգվում է հետադարձ կոդի ուղարկման միջոցով:

Երբ գրանցված այցելուն կայքից ուղարկում է SMS հաղորդագրություն իր ընկերոջը, կամ ծանոթին, ապա վերջինս ստանում է այն ուղարկողի բջջայինի համարից և  կարող է պատասխանել այդ հաղորդագրությանը, որը ուղարկողը կստանա արդեն իր հեռախոսին:

Այսինքն` Ձեր գովազդի պոտենցիալ լսարանը Հայաստանի բոլոր այն բնակիչներ են, որոնք հանդիսանում են բջջային կապի բաժանորդ: 

2011 թ.-ի նոյեմբերի դրությամբ Հայաստանի բջջային կապի բաժանորդների թիվը գերազանցում է 3,5 միլիոնը (բոլոր երեք կապի օպերատորների կողմից պաշտոնապես հրապարակված թվերի գումարով):
Իսկ ավելի նեղ լսարանը դրանք 16 – 40 տարեկան,  հասարակության ամենաակտիվ մասն է, որոնք ավելի հաճախ են օգտվում SMS ծառայություններից և ինտերնետից:

Հիմնական առավելությունները.
  • Գովազդի այս տեսակը նորույթ է Հայաստանում:
  • Ի տարբերություն գովազդի այլ տեսակների, այս դեպքում Ձեր գովազդային հայտարարությունը անպայման կարդացվում է, քանի որ այն հայտնվում է ընկերոջից ընկերոջը ուղարկվող հաղորագրության մեջ:
  • Ի տարբերություն գովազդի շատ այլ տեսակների, այս տեսակը չի նյարդայնացնում մարդուն, քանի որ առաջինը` իր տեքստի մեջ գովազդային 1 հատված զիջելու դիմաց մարդը կարողանում է անվճար հաղորդագրություն ուղարկել, երկրորդ` գովազդ ստացողը չի ստանում գովազդային SMS ինչ-որ ընկերության անունից, որը նրան կարող է չհետաքրքրել, այլ իր ծանոթից կամ ընկերոջից  է ստանում հաղորդագրությունը, որն անպայման կկարդա: 
  • Դուք հստակ գիտեք , թե ինչքան եք վճարում գովազդային 1 տեքստի ցուցադրման համար և կարող եք վստահ լինել,որ այն կարդացվել է, այսինքն` հասել է նպատակին:



Բացի դա, համակարգը մշակված է այնպես, որ յուրաքանչյուր գովազդատու հնարավորություն է ունենալու օրվա ցանկացած պահին, օնլայն ռեժիմով (անհրաժեշտ է միայն համակարգիչ, որը միացված է ինտերնետին) հետևելու իր գովազային արշավի ընթացքին, մասնավորապես, թե քանի անգամ է ուղարկվել գովազդը:

Իսկ գովազդային ակցիայի վերջում, կամ որոշակի փուլերում համակարգը տրամադրում է ամփոփիչ հաշվետվություն գովազդատուի համար` ուղարկված գովազդների քանակներով, ըստ օրերի և այլն:
 


Գովազդային ծառայության իրականացման մեխանիզմը
  • Գովազդատուի հետ մշակվում է գովազդային տեքստը, որը պետք է լինի 70 լատիներեն նիշերի սահմանում, օրինակ`” ABCD xanut@ hravirum e gnumneri ashun-dzmer nor havaqacu. Amiryan 00”, կամ “Noyemb. 20 – Dect 31, 20 % zexch ABCD bolor xanutnerum, her. 555555 ” և այլն: Գովազդային մեկ ընկերության կողմից պատվիրվող  գովազդի տեքստերի քանակը կարող է լինել մեկից ավելի:
  • Որոշվում է գովազդային բյուջեն և գովազդային տեքստի 1 անգամ ցուցադրելու գինը SMS-ի մեջ:
  • Որոշվում է գովազդի մեկնարկի օրը, այսինքն` որ օրվանից սկսված պետք է գովազդը հայտնվի ուղարկվող հաղորդագրությունների մեջ:
  • Որոշվում է գովազդի ավարտի ամսաթիվը, այսինքն` մինչև որ օրը պետք է ուղարկվեն գովազդային տեքստերը: Այս կետը հատկապես կարևոր է այն դեպքերում, երբ ընկերությունը որևէ ակցիա է գովազդում,որը ժամկետներ ունի և ցանկալի չէ, որպեսզի ակցիայի ավարտից հետո մարդիկ ստանան նման գովազդ: Գովազդային ակցիայի ընթացքում գովազդի ավարտի ամսաթիվը և գովազդային բյուջեն հնարավոր է փոփոխել:
  • Կնքվում է գովազդային պայմանագիր, վերոնշյալ կետերի համաձայն:
  • Գումարի մի մասը գովազդատուն վճարում է որպես կանխավճար,իսկ ծառայության իրականացման ավարտին` մյուս մասը: Եթե ծառայությունը պարբերաբար իրականացվելու է, ապա վճարումների մասը կատարվում է փոխհամաձայնեցված կարգով:


ԲԱՆԵՐԱՅԻՆ ԳՈՎԱԶԴ ԿԱՅՔՈՒՄ

Ինչպես արդեն նշվեց, www.freesms.am  ինտերնետային կայք է, որը, շնորհիվ ԱՆՎՃԱՐ SMS ուղարկելու բացառիկ հնարավորության, ապահովում է օրական հաճախումների բավականին բարձր մակարդակ, որի շնորհիվ բաներային գովազդը նույնպես մեծ լսարան է ապահովում:

Կայքի առաջին և ներքին մյուս էջերը ունեն գովազդային 4 բաներներ` 50% ռոտացիոն սկզբունքով:

Բաններային գովազդ տեղաղադրելու համար զանգահարել +374 (10) 22 03 55, +374 (10) 53 03 55