Մուտք
Մոռացել եք Ձեր գաղտնաբառը



Նախագծի մասին



www.freesms.am ԱՆՎՃԱՐ SMS ՀԱՄԱԿԱՐԳ-ը ստեղծվել է ՄՈԲԲԻՍ ընկերության կողմից և հանդիսանում է ՄՈԲԲԻՍ ընկերության հեղինակային նախագիծը:

Հեղինակային  իրավունքները պաշտպանված են:

FMS-ը համակարգ է, որը հնարավորություն է տալիս www.freesms.am կայքից անվճար SMS հաղորդագրություններ ուղարկել Հայաստանի բջջային կապի բաժանորդներին: Դրանից կարող է օգտվել բջջային կապի բաժանորդ հանդիսացող ցանկացած մարդ, աշխարհի գրեթե բոլոր երկրներից:

Համակարգը նախատեսված է շահառուների երկու խմբի համար`

1. Օգտագործողներ, ովքեր պարզապես ցանկանում են ավճար SMS-ներ ուղարկել Հայաստան:

Կայքի այցելուն, անկախ իր գտնվելու վայրից և երկրից, գրանցվում է կայքում, պարտադիր կերպով նշելով իր բջջային հեռախոսի համարը, որը ստուգվում է նշված հեռախոսահամարին հետադարձ կոդի ուղարկման միջոցով: Բացի դա, գրանցվողը պետք է հաստատի, որ ծանոթացել է և ընդունում է կայքի Օգտագործման համաձայնագրի պայմանները:

Գրանցվելուց հետո օգտագործողը կարող է ուղարկել անվճար SMS հաղորդագրություն Հայաստանի բջջային կապի բաժանորդներին (իր ընկերներին, ծանոթներին, բարեկամներին): Անվճար SMS-ներ ուղարկելու համար օգտագործողը պետք է մուտքագրի ստացողի բջջային հեռախոսահամարը և ուղարկվող հաղորդագրությունը` դրանց համար հատկացված բաժիններում: 

Համակարգում կա նաև հասցեագիրք, որտեղ հնարավոր է գրառել և պահել հեռախոսահամարներ: Երբ կայքի օգտագործողը հաղորդագրություն է ուղարկում, SMS ստացողը այն ստանում է ուղարկողի բջջայինի համարից և  կարող է պատասխանել այդ հաղորդագրությանը, որը ուղարկողը կստանա արդեն իր հեռախոսին:

www.freesms.am համակարգից անվճար SMS ուղարկելու միակ սահմանափակումը SMS-ի նիշերի քանակն է: 1 SMS-ի 160 լատիներեն նիշերի փոխարեն FMS ԱՆՎՃԱՐ SMS համակարգում հաղորդագրության տեքստի մասում մուտքագրվող նիշերի քանակը սահմանափակվում է 90 լատիներեն նիշերով: Մնացած 70 նիշերի մասը բաղկացած է գովազդային հայտարարություններից:


2. Գովազդատուներ` տարբեր ընկերություններ, որոնք ցանկանում են գովազդել իրենց ապրանքները կամ ծառայությունները:

www.freesms.am համակարգում գրանցված օգտագործողների կողմից անվճար ուղարկվող SMS հաղորդագրությունների տեքստի մեջ տեղադրվում են գովազդային հայտարարություններ`տարբեր ընկերությունների կողմից առաջարկվող ապրանքների և ծառայությունների մասին:
Այսինքն` www.freesms.am ինտերնետային կայքի գրանցված այցելուների կողմից իրենց մտերիմներին, ընկերներին և ծանոթներին ուղարկվող հաղորդագրությունների մեջ ընկերությունը կարող է տեղադրել իր գովազդային հայտարարությունը:

Մարդիկ շփվում են իրար հետ, իրենց անհատական միջավայրում, որտեղ գովազդատուն ունենում է իր հարթակը: Սա, ի տարբերություն գովազդի այլ տեսակների` 100%-ով կարդացվող միջավայր է, հետևաբար անհամեմատ ավելի արդյունավետ և մատչելի:

Բացի SMS-ների տեքստի մեջ տեղադրվող գովազդից, www.freesms.am կայքում գործում է նաև գովազդային բաներների ծառայություն:
Շնորհիվ ԱՆՎՃԱՐ SMS ուղարկելու բացառիկ հնարավորության FMS համակարգը ապահովում է օրական հաճախումների բավականին բարձր մակարդակ, որի շնորհիվ բաներային գովազդը նույնպես մեծ լսարան է ապահովում:

Գովազդային պայմաններին առավել մանրամասն ծանոթանալու համար սեղմեք այստեղ